Փողը ինչ կապ ունի լավ բան գրելու կամ ստեղծելու հետ: Կարծեմ, յոթ միլիոն դոլար (միգուցե յոթ միլիոն դրամ, թեև Հայաստանի պայմաններում դա էլ քիչ չէ) են ծախսել Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար... ԵՎ ինչ... Եկամուտներ բերեց: Կամ ծախսված գումարը ապահովեց ֆիլմի բարձր որակը... Ինչ էլ անեք, միջավայրը նույնն է մնալու: Թեկուզ իշխանություններին փոխեն, էլի նման մարդիկ են լինելու որոշում կայացողները` նույն են լինելու քաղաքական և օրենսդիր գորշիչները, թատերագետները, նույն են լինելու գրականագետները, նույնն են լինելու գրողները, նույն են լինելու դերասանները, ռեժիսորները, որոնց մասնագիտական արժանիքը ժառանգականությունն է, իրենց ծանոթների, մտերիմների անմտությունները գովաբանելու դատապարտելի հակումը, իսկ իսկական լուրջ գործերը նախանձից լռության մատնելը, քանի որ երբ նրանք կարդում կամ դիտում են այդ լուրջ գործերը, նրանք հասկանում են, որ իրենց համար սխալ են ընտրել իրենց մասնագիտությունը, որ իրենք անզոր են նման բարձր որակի բան ստեղծելու... բայց արդեն ուշ է, և միակ ելքը ամեն լավագույնի դեմ պայքարելն է, որ իրենց անմտությունները ավելի տեսանելի լինեն և հենց իրենց տափակությունները հռչակվեն լուրջ ֆիլմեր կամ ստեղծագործություններ... Բայց նրանք կարող են խաբել մի քանի տեղաբնակ հնաբնակների կամ բնիկների, նրանք կարող են իրականացնել իրենց այս անձնական մտմտուքները միայն նեղ սահմաններում, երկրից կամ մայրաքաղաքից դուրս նրանք անզոր են իրենց նեղմտությամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել