Շաբաթ-կիրակի առավոտյան, երբ կենտրոնցիները հիմնականում քնած են, քաղաքի սիրտը հանգստանում է, քաղաքի այդ նույն սրտում՝ Տերյան-Մոսկովյան խաչմերուկում, Տերյան 83 շենքի առաջին հարկում Ալեքսանյան Սամվելի հետ հաստատ կապ ունեցող, ասում են, իրեն պատկանող Natali Pharm դեղատան պատուհանը քանդվում է, ու տեղը դուռ բացվում։ Դիմում ենք Երևանի ավագանուն, Հայկ Մարությանին ու ՀՀՇ-ական նորաթուխ թաղապետին՝ սա օրինակա՞ն շինարարություն է, թե՞ Կամազ-շինթույլտվություն գործարքի տրամաբանական շարունակությունը՝ Կամազ-ապօրինի շինարարություն։ Հաստատ օրինական չէ, թե չէ այդքան գողեգող չէր արվի։ Միայն չասեք՝ տուգանվել է, ամոթ է, սա խայտառակություն է․ պատմական շենք է դա, հերիք է ապօրինությունների դիմեք։ Դուք օրենքը պաշտպանելու համա՞ր եք, թե՞ ամեն օր խախտելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել