Կիևում անցկացվել է «Կարմիր գծեր Զելենսկու համար» ակցիան, որին մասնակցում էին 7-8 հազար մարդ:

Մարդիկ իրենց ձեռքերում են պահել Ուկրաինայի դրոշները, երկրի քաղաքական կուսակցությունների խորհրդանշան դրոշները և պաստառները՝ հայտնում է Interfax-ը:

Շուրջ մեկուկես ժամ տևած իջոցառման նպատակը նախագահ Վլադիմիր Զելենսկուն հիշեցնելն է «Նորմանդյան ձևաչափի» գագաթնաժողովի ընթացքում ազգային շահերը պաշտպանելու անհրաժեշտության մասին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Ինչպես պատկերացրել են հավաքի կազմակերպիչները, Զելենսկին չպետք է անցնի այսպես կոչված «կարմիր գծերը», որոնք նշված են խորհրդարանական երեք խմբակցությունների կողմից։

Մասնավորապես, նրանք պահանջում էին, որ նախագահը թույլ չտա փոխզիջումներ կատարել Ուկրաինայի միասնության, եվրոպական և եվրաատլանտյան կուրսի վերաբերյալ, և թույլ չտա, որ ընտրություններն անցկացվեն Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքներում: Նաև «կարմիր գծերից» մեկը Ղրիմի տարանջատման թեման է:

Կիևի կենտրոնում հավաքը հանդարտ էր և ավարտվել է Ուկրաինայի օրհներգի կատարմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել