Արվեստը միշտ չէ, որ հիացմունքի պատճառ է դառնում, ուստի մենք ուզում ենք ձեզ ներկայացնել  մի նկարչի, ով չնայած իր կերպարներով ու հունական դիցաբանության պատկերներով հասցրեց զբաղեցնել իր տեղը աշխարհի նկարիչների թոփ տասնյակում, բայց հասցրեց հայտնվել նաև սկանդալների կիզակետում:

Խոսքը Ջոն Ուիյլամ Ուոթերհաուսի մասին է, ով 19-րդ դարի ամենահայտնի նկարիչներից է: Մասնավորապես, այս նկարը, որը կոչվում է  «Հիլասն ու հավերժահարսները», բավական իրարամերժ կարծիքների պատճառ դարձավ:

Նախ՝ նկարի պատմությունը…

Հիլասը հունական դիցաբանությունում Հերակլեսի հավատարիմ ընկերն էր ու միացել էր իր արգոնավորդների խմբին: Մի անգամ էլ Արգո նավը կանգ առավ Միսիայի ափին, ու Հիլասը անհետ կորավ: Շաբաթներով նրա զինընկերները փորձեցին գտնել նրան, բայց իզուր:

Հետո պարզվեց, որ Հիլասին հափշտակել են հավերաժահարսները, ովքեր սիրահարվել են տղայի գեղեցկությանն ու նրան գայթակղելով` ընդմիշտ տարել ջրային իրենց թագավորություն: Հենց այս գեղեցիկ միֆի պատկերն էլ տվել է Ուոթերհաուսն իր այս նկարում, բայց սա դեռ ամենը չէ։

Մանչեսթերի թանգարանի տնօրինությունը, որտեղ կախված էր այս սիրունագույն նկարը, ստիպված էր հեռացնել նկարը ցուցադրությունից: Պատճառը ֆեմինիստներն էին: Իրենք պնդում էին, որ այս նկարը ընդգծված սեքսիստական բնույթ ունի, ու այստեղ կինը պատկերված է գռեհիկ ձևով` մատնանշելով, որ նա կարող է միայն գայթակղել տղամարդուն ու էլ ոչ մի բանի ունակ չէ:

Սա այնպիսի իրարանցում առաջացրեց ամբողջ աշխարհում, որ թանգարանների տնօրեններն ուղղակի չկարողացան դիմանալ ճնշմանը, քանի որ նրանց սպառնում էին մեղադրել սեքսիզմի մեջ։ 

Այսպես՝ բազմաթիվ այս  նկարով տարվածներ զրկվեցին այն թանգարաններից որևէ մեկում պատին կախված տեսնելու հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել