Petróleos Mexicos (Pemex) նավթային կորպորացիայի գլխավոր տնօրեն Ռոմերո Օրոպեսան հայտարարել է, որ Տաբասկոյում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել՝ 500 մլն բարել անմշակ նավթի պաշարով:

Օրոպեսան նշել է, որ հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, ինչը հնարավորություն կտա հաջորդ տարի այդ հանքավայրից ստանալ օրական մոտ 69 հազար բարել՝ 11 հորանցքից, ինչպես նաև 8,5 մլն խորանարդ մետր գազ: 2021 թվականին Pemex-ը ակնկալում է արտադրությունը հասցնել օրական 110 հազար բարելի և 11,6 միլիոն խորանարդ մետր գազի՝ 667 մլն դոլարի ներդրումների պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել