Ծնողները հաճախ, փորձելով զարգացնել և կառավարել երեխաներին դեռ ծնված օրից, շատ բաներ արգելում են նրանց անել՝ հեռուստացույց դիտել, համացանցից օգտվել, վտանգավոր խաղեր խաղալ և այլն։ Արգելքներից շատերը խելամիտ են, սակայն պետք չէ չափն անցնել։

Կպատմենք, թե ի՞նչը չի կարելի արգելել երեխաներին և ի՞նչ կարող է ստացվել հակառակ դեպքում։

1. Նայել ժամանակակից «վայրի» մուլտֆիլմեր

Մուլտֆիլմերը ցույց են տալիս շրջապատող իրականությունը և սովորեցնում են հարմարվել դրան։ Դաստիարակելով ձեր երեխային քսան տարվա վաղեմության մուլտֆիլմերով՝ պետք է հաշվի առնել, որ երեխան կարող է «տարօրինակ» մեծանալ և հայացքներով, վարքով, նախընտրություններով կտարբերվի իր հասակակիցներից։

2. Վտանգավոր խաղեր խաղալ

Մասնագետները խորհուրդ են տալիս թույլ տալ երեխային բարձրանալ զուգափայտի (տուրնիկի) վրա, ինքնուրույն ճոճվել բարձր ճոճանակի վրա և այլ պոտենցիալ վտանգավոր բաներ անել։ Միայն այդպես է փոքրիկ մարդուկը ուսումնասիրում իրեն շրջապատող աշխարհը։ Ինքնուրույնությունից զրկված երեխան հասուն կյանքում կարող է կասկածել սեփական ուժերի վրա և թաքնվել արտաքին աշխարհից։

3. Փչացնել սեփական իրերը

Երեխայի վրա բարկանալ կարելի է միայն, եթե նա ուրիշի իրերն է փչացնում։ Իսկ եթե դուք նրան ինչ-որ բան եք նվիրել, դուք այդ իրը տնօրինելու իրավունքը տվել եք նրան։ Թող ջարդի մեկ անգամ, երկու անգամ, իսկ հետո կդադարի փչացնել։ Միայն թե երբեք փչացրած իրի փոխարեն մի գնեք նորը. երեխան պետք է գիտակցի իր գործողությունների հետևանքները։

4. Պատասխան տալ

Այս հարցը ակտուալ է հատկապես նախադպրոցականների համար։ Ամենահաճախ իրավիճակները այլ երեխաների հետ խաղալիքները կիսելու վեճերն են։ Եթե ձեր երեխայի վրա հարձակվել է ընկերը, երեխան պետք է իմանա, որ ինքն իրավունք ունի նույն կերպ պատասխանելու նրան։ Սակայն այստեղ նուրբ պահ կա. երբեմն ագրեսիվ երեխան կարող է դիմացինի շատ հանգիստ վարքին ագրեսիվ արձագանք տալ։ Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն դեպքում առաջին արձագանքը պետք է լինի խոսքով հասկացնելը։

5. Երևակայական ընկերներ ունենալ

Երեխաների գրեթե 40%-ը մանկության տարիներին երևակայական ընկեր է ունենում։ Դա շեղում չի համարվում, այլ հակառակը՝ վկայում է լավ զարգացած երևակայության մասին։ Ավելին՝ երեխաները միշտ էլ գիտեն, որ իրենց երևակայական ընկերն իրականում գոյություն չունի։ Մեծերը սա պետք է միայն որպես խաղ ընկալեն և արգելքներ չդնեն երեխայի վրա։

6. Տարօրինակ լինել

Որոշ երեխաներ իրենց այնպես են պահում, կարծես սարսափ ֆիլմերի հերոսներ լինեն։ Սարսափելի պատկերներ են նկարում, հիվանդությունների ու մահվան մասին տարօրինակ հարցեր են տալիս։ Մասնագետները խորհուրդ են տալիս առավելագույնս լիարժեք և հասանելի պատասխան տալ երեխայի հարցերին։

7. Լույսի տակ քնել

Մթության մեջ քնելուց վախենալը լրիվ նորմալ է։ Երեխան հաճախ խնդրում է թողնել լույսը, քանի որ պարզապես չի կարողանում քնել մթության մեջ։ Լավագույն տարբերակը գիշերային լամպն է, քանի որ այն թույլ է և քնել չի խանգարում։ Հակառակ դեպքում, եթե հրաժարվեք լույս վառելուց, երեխայի մոտ կարող է ուժեղանան վախերն ու անքնությունը։

8. Կռվել այլ երեխաների հետ

Ֆրանսիացի երեխաների դաստիարակության մասին գրքի հեղինակը նկատում է, որ ֆրանսիացիները չեն փորձում բավարարել երեխայի ամեն մի քմահաճույք և չեն շտապում օգնության ամեն անգամ, երբ երեխայի սենյակից լացի ձայն են լսում։ Երեխաները խաղում են իրենց սենյակում, և հանկարծ լացի ձայն է լսվում։ Մեծերը շարունակում են իրենց գործերով զբաղվել, և երեխան ինքնուրույն հանգստանում է։ Նրանց կանոնը միայն մեկն է. եթե արյուն չկա, ուրեմն խառնվել պետք չէ։

9. Հեռուստացույց նայել և համացանցով զբաղվել

Մեր դարում հեռուստացույցն ու ինտերնետը տեղեկատվության գլխավոր աղբյուրներն են։ Արգելելով երեխային օգտվել դրանցից՝ ծնողները զրկում են նրան աշխարհը ճանաչելու հնարավորությունից և սահմանափակում են հաղորդակցումը։ Գրքերը երբեք չեն փոխարինի այսօր տեղեկատվություն ստանալու այս միջոցներին։

10. Օգտվել դանակից

Եթե երեխան որոշել է օգտվել դանակից, մկրատից կամ նման այլ բանից, պետք չէ խուճապի մատնվել։ Պետք է հանգիստ ձայնով ասել՝ դիր տեղը։ Եթե երեխան չի արձագանքում, ավելի բարձրաձայն ասեք։ Վախենալու բան չկա, եթե ձեր ներկայությամբ երեխան ձեռք տա դրան, հակառակ դեպքում նրա մեջ անընդհատ ցանկություն կլինի ձեռքն առնել արգելված իրը։

11. Զբաղվել ոչ իր գործով

Վերջերս գիտնականները հետազոտություն էին անցկացրել, որի համաձայն՝ չափազանց շատ երեխային քննադատող ծնողները հոգեպես ոչ առողջ աղջիկներ են մեծացնում։ Կարծում ենք՝ նույնը վերաբերում է նաև տղաներին։

Պետք չէ քննադատել աղջկան, եթե նա զբաղվում է տղայի խաղերով, և նույնն էլ վերաբերում է տղաներին։ Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխային աջակցել՝ անկախ այն բանից՝ դուր է գալիս ձեզ նրա նոր զբաղմունքը, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել