Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստի օրակարգում այսօր ընդգրկված էր միայն մեկ հարց: Քննարկվում էր մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացնելու նախագիծը, որն էլ ավագանու հավանությունը ստացավ 41 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայներով։

Մինչ քվեարկությունը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ աննախադեպ ամանոր է լինելու, որովհետև նախագծով պետությունն ու քաղաքապետարանը տրամադրում են շուրջ 750 հազար դոլար։
«Ուզում եմ հասկանալ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ...5-ամյա զարգացման ծրագրից նույնիսկ հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցների համար խիստ անհրաժեշտ է և երևի թե հանել եք գումար չունենալու համար»,-ասաց Վարդանյանը։

Նա նշել է, որ ամանորը Երևանում չքնաղ, գեղեցիկ դարձնելու ցանկություն կա, բայց Երևանում մի շարք խնդիրներ կան, որոնք առաջնային են։

«Չեմ ուզում տրվել լիրիկական զեղումների, ասել շատ քաղաքացիներ սոցիալապես անապահով են, հացի փող չունեն և այլն։ Նախորդ տարի տոնածառն էր, այս տարի երկրորդ փուլն է, մյուս տարի էլ տասնապատկվելու՞ է այս գումարը»,-շեշտեց ավագանու «Լույս» խմբակցության անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել