Անոմալ տաք եղանակի պատճառով 50-ից ավելի սպիտակ արջեր չեն կարողանում լքել Չուկոտկայի Ռիռկայպիյ գյուղի շրջակայքը, հայտնում է Ռուսաստանի Համաշխարհային բնության հիմնադրամը (WWF):

Կենդանիները շրջափակվել են գյուղի մերձակայքում, քանի որ տաք եղանակի պատճառով Կաբո Կոժևնիկովա հրվանդանի սառույցը բավականաչափ պինդ չէ:

Պարեկային ծառայությունը աշխատում է թույլ չտալ արջերին մտնել գյուղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել