Մալայզիայի կենդանիների ասոցիացիայի աշխատակիցները Facebook սոցիալական կայքում արտասովոր տեսանյութ են հրապարակել, որն ի զորու է վերականգնելու հավատը մարդկանց նկատմամբ:

Դեկտեմբերի սկզբին Պենանգ կղզու ափերի մոտ ձկնորսների խումբը նկատել է իրենց նավակին մոտեցող կետային շնաձկան, հայտնում է World of Buzz հրատարակությունը: 

Չնայած հսկայական տեսքին` այն մարդկանց նկատմամբ ոչ մի ագրեսիա չի ցուցաբերել: Շնաձուկը տեղավորվել է նավակի կողքին և համբերատար սպասել, թե երբ իրեն կնկատեն:

Երբ ձկնորսները համարձակություն են հավաքել նավակից դուրս նայելու, հասկացել են` որն է խնդիրը: Պարզվել է, որ կենդանու մարմինը փաթաթված է եղել հաստ պարանով, որից գիշատիչը փորձել է ազատվել մարդկանց օգնությամբ:

Տղամարդիկ որոշել են օգնել շնաձկանը: Ձկնորսական բռնակի միջոցով կենդանուն նավակին մոտ են քաշել և կտրել պարանը: Շնաձուկը ոչ միայն ոչ մի ագրեսիա չի ցուցաբերել, այլ նաև չի էլ խանգարել ընթացքին:

Երբ պարանը հաջողությամբ հեռացվել է կենդանու վրայից, նա, պոչը թափահարելով, հեռացել է ձկնորսներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել