Արդեն մեկուկես տարի է, ինչ արցախյան կարգավորման շուրջ իշխանություններին ուղղված հարցերը կուտակվում են: Վերջին երեք օրվա իրադարձությունները բազմապատկեցին հարցերի քանակը: Լավրովի հնգակողմ հայտարարության լուրը, Ադրբեջանի վերջնագիրը, մեր ԱԳՆ-ի լռությունը, հետո մեր ԱԳՆ-ի հայտարարությունները, «վրիպակները», իրարամերժությունը: Նույնիսկ մասնագետներն են դժվարանում հասկանալ՝ ինչ է կատարվում, սակայն բոլորը հասկանում են, որ մի բան այն չէ:

Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրերից ես հայտարարել եմ, որ նրա իշխանության վաղաժամ ընդհատումը շատ ավելի մեծ չարիք է, քան նրա իշխանությունը: Ասել եմ, որ նա մեծ առաքելություն ունի` բուժել հայ ժողովրդին իր նմաներից բխող վիրուսներից: Պարբերաբար ասել եմ նաև, որ չեմ կարծում, որ նա հող հանձնելու ցանկություն ունի, թեպետ ժամանակին դրա անխուսափելիության մասին ու դրա հետ համակերպվելու անհրաժեշտության մասին բացեիբաց գրել էր իր թերթի էջերում: Չէ´, Նիկոլը չի ուզում հող հանձնի: Այ, Արմեն Սարգսյանը կարա ուզի` բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց ոչ Նիկոլը: Ուրիշ հարց, որ նա պահող էլ չի, ուզի-չուզի: Ու դա ևս մեկ անգամ ապացուցվեց այս օրերին: Իր քայլերի արդյունքում մեզ մտցրել են փակուղի ու պատին են դեմ տվել: Մի պահ մտածեք էլի՝ մարդը բռնել, անգլերեն մի տեքստ է ասել, իսկ հայերեն այլ բան գրել` մտածելով, որ կպլստա: Սա է իր մտքի թռիչքը: Ու ես վստահ եմ, որ հենց իր մտավոր ու հոգեկան կարողություններն են եղել պատճառը, որ միջազգային հանրությունը հենց նրան որոշեց բերել իշխանության և, այո´, հենց Արցախյան ստատուս քվոն փոխելու նպատակով։ Սա, կարծում եմ, նույնպես պիտի արդեն ակնհայտ լիներ գոնե «լրատվականների» ու «փորձագետների» քաջ լռության ֆոնին:

Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ Նիկոլը կարող է կենսական դեր խաղալ ոչ միայն ներքաղաքական, մշակութային առումով, այլ նաև արտաքին քաղաքական: Ընդ որում, մենք (պայմանական սևերս) ու նրանք (պայմանական սպիտակները) այս հարցում կարող ենք ծպտյալ դաշնակիցներ լինել: Այստեղ հարկ է նշել, որ էդ բաժանման նախաձեռնողը հենց իշխանություններն էին, նրանք մեզ վաղուց են «ներքին թշնամի» հայտարարել:

Տեսեք, Նիկոլին իշխանության բերողները հստակ հաշվարկել էին, որ Արցախի հարցում զիջումներ ապահովելու համար այդ ամենի տակ ստորագրողը պիտի գերլեգիտիմ լինի, ու ամեն կերպ ապահովել են այդ գերլեգիտիմությունը իրենց ակտիվիստներով, փորձագետներով, լրատվականներով, աղանդներով, ու դա արվել է բարձրագուն մակարդակով: Մեր էջերի դեմ կիրառվող սոցցանցային էմբարգոն դրա վառ ապացույցն է: Սակայն հենց այդ կեղծ ժողովրդավարությունն ու դրա հիմքում ընկած պոպուլիզմն էլ կարող են լրիվ հակառակ էֆեկտը ունենալ: Որովհետև ժողովրդավար ղեկավարը չի կարող պարզապես անտեսել ժողովրդի պահանջը, չի կարող նա բռնել ու իր անձի համար անհետևանք կերպով ֆինանսավորել տրանսի մասին կինոն: Այսինքն՝ ինչքան ավելի հզոր եղավ ներքին ընդդիմությունը, այնքան ավելի հզոր կլինեն Փաշինյանի փաստարկները, երբ նա իր տերերին բացատրություն տա ձախողումների մասին` լինի դա Ստամբուլյան կոնվենցիան, Ամուլսարի հանքը, թե Արցախի սուբյեկտայնությունը: Այսինքն, եթե չլինի ներքին հակազդեցություն, Նիկոլը պատմություն կմտնի որպես բարոյազուրկ, դավաճան, պիդարաստաֆիլ: Ինձ, չգիտես ինչու, թվում է, որ նման հեռանկարը նրան դժվար հրապուրի:

Նրա բարի ցանկությունները կասկածի տակ չդնելով հանդերձ` ակնհայտ է, որ նա անգործունակ է, քաղաքական իմպոտենտ է, և որ մեզ հավելյալ երաշխիքներ են պետք: Երաշխիքներ, որոնք թույլ կտան որոշակի վստահություն ունենալ, որ համակարգը կդիմակայի մարտահրավերներին` անկախ իր ղեկավարի ապիկարությունից:

Նման երաշխիք կարա հանդիսանա Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ստորագրվող ռազմական փոխգործակցության պայմանագիրը: Այս հարցը նոր չէ: Այն օրակարգ էր մտել Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Էդ հարցը, Սերժ Սարգսյանից զատ, բարձրացրել են դաշնակցականները և բոլորովին վերջերս՝ Վիտալի Բալասանյանը: Այս փոխգործակցության պայմանագիրը դուրս եկավ գերակայությունների ցուցակից, քանի որ փոխարինվեց սանկտպետերբուրգյան և վիեննական պայմանավորվածություններով: Կոպիտ ասած` ԵԱՀԿ Մինսկի խումբը խոստացավ օժանդակել մշտադիտարկման սարքերի տեղակայման ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ներդրման գործում: Խոստացավ ու խաբեց: Եկավ Նիկոլը, և իրեն արգելեցին խոսել, այդ թվում՝ նաև դրա մասին: Դրա մասին չի կարող խոսել Նիկոլը, բայց կարող ենք մենք: Կարող ենք ու ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը:

Ադրբեջանը մեզ հետ խոսում է վերջնագրերի լեզվով, միջնորդներն ակնհայտորեն սատարում են այդ սանձարձակությունը, իսկ մեր իշխանությունները չեն կարողանում հակաճառել: Եթե Արցախը մեր գերխնիդիրն է, բոլոր օրակարգերի գերակայությունը, ապա այդ համատեքստում երկու հայկական հանրապետությունների միջև կնքվելիք ռազմական փոխգործակցության համաձայնագիրը այդ ռազմավարական գերակայության մարտավարական մասնիկն է: Գերակա մասնիկը: Եթե կան նմանատիպ համաձայնագրեր բազմաթիվ այլ ոլորտներում՝ ընդհուպ մինչև ԱԱԾ, ինչո՞ւ չի կարող լինել ՊՆ ու ՊԲ միջև:

Վստահությամբ կարելի է ասել, որ նման համաձայնագրին դեմ չի կարող լինել ո՛չ Հայաստանի ժողովուրդը, ո՛չ Արցախի ժողովուրդը: Դե, իսկ Ադրբեջանի ժողովրդի շահերը թող հաշվի առնեն այլք` մեր ընդդիմադիրները, մեզ հետ անհամաձայնները: Թող հելնեն, ասեն․ «Մենք դեմ ենք Արցախի ու Հայաստանի միջև ռազմական փոխգործակցության պայմանագրի կնքմանը»:

Վերհոշյալ «փորձագետները» կպնդեն, որ սա էսկալացնելու է իրավիճակը: Այդ վարձկաններին ես կհորդորեմ կարդալ Ադրբեջանի վերջին մեմորանդումը, որտեղ առաջին կետով պահանջվում է հայկական զինված ուժերի շուտափույթ և անվերապահ դուրսբերում Արցախից: Էսկալացիան էլ հո պոզով-պոչով չի՞ լինում...

Կծլեն «խաղաղասերներ», որոնք կխաղան բանակում զինվոր ունեցող մայրերի նյարդերի վրա: Այս անբարոյականները կդիմեն ամենաստոր շահարկումներին: Սակայն դրանց բոլորին մի հարց է պետք տալ․ եթե մարդու կյանքն է իրենց համար այդքան թանկ, ինչո՞ւ որևէ կերպ չեն արձագանքում ՀՀ ճանապարհներին մահացության դեպքերի կտրուկ աճին: Աճ, որը մի քանի անգամ գերազանցում է տարվա ընթացքում բանակում տեղ գտած զոհերի քանակին: Այս պարզ հարցին նրանք չեն կարողանա հոդաբաշխ պատասխանել, քանի որ իրենց օրակարգում մի գերակայություն կա, այն է` Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային տարանցման ուղիների անվտանգությունը: Մեր ՃՏՊ-ները գազամուղներին չեն սպառնում, իսկ զինվորները սպառնում են: Մեզ համար գերակայություն է մեր անվտանգությունը, յուրաքանչյուրի կյանքը, իսկ այդ կյանքերը փրկելու համար անհրաժեշտ է կնքել փոխգործակցության համաձայնագիրը, որպեսզի նվազեցնենք անբարեխիղճ ղեկավարների ազդեցությունը ճգնաժամային իրավիճակներում:

Սա ելք է փակուղուց ոչ միայն մեզ համար, այլ նաև Նիկոլի: Թող ասի՝ ժողովուրդն է ուզում: Էդ նախկին նենգ ու ստոր բռնապետն էր կարում ժողովրդի կամքը անտեսել, ազգի առաջնորդը դա չի կարող անել: Թող մեր վրա մեղքը բարդի կամ հենց կոնկրետ ինձ վրա: Ոչինչ, ես կարամ հանգիստ էլ երբեք Հայաստանը չլքեմ: Ես կարամ նույնիսկ Ասկերանից դուրս չգամ, եթե պետք լինի։))

Ո՞վ ա դեմ, ո՞վ կարա դեմ լինի փոխգործակցության պայմանագրին... Նիկոլը, դե պարզ է, պիտի դեմ լինի... Բանակցային գործընթաց... Կոնստրուկտիվ երկխոսություն... Ֆլան-ֆստան: Նա իշխանավոր է, նա պարտավոր է իր դերը խաղալ: Իսկ մնացա՞ծը... Մնացածը հո իշխանավո՞ր չեն: Ստացվում է, որ մնացածը կա՛մ հայրենասեր կլինեն, կա՛մ անհայրենիք:

Ի՞նչ եք կարծում, արժի՞ մի հատ պարզել` ով ով է երկրի ներսում... Միջազգային հանրությանն էլ օլոմբա ֆռցնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել