Ռուսաստանը շահագրգռված է վերականգնել թռիչքները Վրաստանի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ գերատեսչության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպումից հետո:

«Կարևոր է, որ Թբիլիսին ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման հարցում»,- ասվում է նախարարության կայքում:

ՌԴ ԱԳՆ-ում շեշտել են, որ Վրաստանի ընթացիկ իրավիճակը համարում են նրա ներքին գործը:

«Ռուսաստանը սկզբունքորեն ձեռնպահ է մնում միջամտել այլ երկրների ներքաղաքական գործընթացներին: Մենք շահագրգռված ենք Վրաստանում և, ընդհանուր առմամբ, Անդրկովկասի տարածաշրջանում, խաղաղության և կայունության համար»,- նշել են դիվանագիտական ծառայությունում:

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է հուլիսի 8-ից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, հակառուսական ակցիաների ֆոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել