Tert.am-ը գրում է.

Իմ քրեական գործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է. անցած տարի վարչապետն ինձ հրավիրեց հանդիպման, և նրա ընդունարանում ինձ ձերբակալեցին ու ուղեկցեցին ԱԱԾ, երբ ես նույնիսկ տեղյակ չէի քրեական գործից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման դրվագ է պատմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, նախօրեին կալանավայրից գրավով ազատ արձակված Արա Վարդանյանը. «Ես հիմնադրամին երբևէ վնաս չեմ հասցրել, ԱԱԾ-ի տարածած տեղեկատվությունը ստահոդ էր: Գրեթե կանխորոշված է, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու: Ես տասը տարի անընդմեջ ղեկավարել եմ հիմնադրամը, ի՞նչ է նշանակում փակել իմ էջը, հիմնադրամը ես չեմ ստեղծել, չկա որևէ մեկը, որը կարող է փակել կամ բացել հիմնադրամի որևէ էջ»:

Ըստ Վարդանյանի՝ ընթանում են համակարգված հարձակումներ եկեղեցու, ԵԿՄ-ի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեմ. «Այսօր մենք ականատեսն ենք դատական համակարգի ուղղակի ոչնչացման: ՀՀ բոլոր դատավորների վրա կա ճնշում, պարտադիր չէ զանգել նրանց: Վարչապետի ստորացուցիչ ելույթները բիրտ ճնշում են դատավորների նկատմամբ»:

Արա Վարդանյանի կարծիքով՝ Արցախի հարցում իշխանությունը կործանարար քաղաքականություն է վարում, քանի որ մեկուկես տարում արել է մի շարք իրարամերժ հայտարարություններ. «Ո՞րն է մեր և Արցախի իշխանությունների նույնական մոտեցումն այս հարցում: Չկա այնպիսի լուծում, որը կարող է բավարարել երեք կողմերին: Բաքվում Լավրովի հայտարարություններից մենք հասկացանք, որ ԼՂ բնակչություն ասելով՝ նա նկատի ունի նաև ադրբեջանցիներին, ոչ միայն Արցախի հայությանը: Հայաստանում չի կարող տեղի ունենալ որևէ հանրաքվե Արցախի հարցի շուրջ: Մենք այս կերպ վտանգում ենք մեզ և մեր երեխաներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել