Tert.am-ը գրում է.

Մեր ապրելու պայմանները պետք է աչքով տեսնել ու գնահատել։ Որպեսզի մեր երեխաները դրսում չմնան, տան փոխարեն կացարան ենք առել՝ փլվող, ցեխի կուբիկներով պատած։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց ասաց Գեղարքունիքի մարզի Արծվաշենի նախկին բնակիչներից մեկը։ Արծվաշենցիները պահանջում են խոստացված փոխհատուցումը։

Բնակիչներից Արագած Ջանոյանը նշեց, որ իրենց կորցրած տների  փոխհատուցման խնդրի համար եթե ոչ վարչապետի, ապա գոնե փոխվարչապետի հետ են ուզում հանդիպել։ Նրանք անցած տարի ևս հանդիպել են վարչապետին, սակայն, ըստ նրա, ոչինչ չի փոխվել։  

«Մենք հանդիպել ենք վարչապետի հետ, ոչ մի բան էլ չի փոխվել։ Ե՛վ նախարարների հետ ենք հանդիպել, և՛ քաղաքապետի, մարզպետի, փոխնախարարի, բոլորն էլ այս պատմությունը գիտեն։ Մենք ուզում ենք այս հարցին կտրուկ որոշում տրվի՝  կա´մ տալիս են փոխհատուցում, կա´մ չեն տալիս»,- ասաց Արագած Ջանոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել