Hraparak.am-ը գրում է.

Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիաներն են մեկնարկել։ Սևազգեստ մայրերը հերթական անգամ կառավարության շենքի դիմաց են և բողոքի ակցիա են իրականացնում։

Երեկ մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ շենքի մոտ։ Նրանք պահանջում էին պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։

Սևազգեստ մայրերը նշում են, որ քանի որ դեպքը նոր է եղել, մահացած զինծառայողի հարազատները պետք է ամեն ինչ անեն գործի բացահայտման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել