Tert.am-ը գրում է.

ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել քաղաքապետարանին «ԿամԱԶ-ներ» նվիրելու փաստով: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հանձնաժողովի նախագահ է լինելու ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018-ի սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման, պայմանագրերի, ինչպես նաև Երևանի համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել