Նեպալում կայացել է զոհաբերության ամենամեծ և ամենաարյունալի ծիսակատարությունը՝ Գադիհիմաի փառատոնը, որը կայանում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Մոտ 200 մսագործներ գլխատել են ավելի քան 3500 բիզոնի, որպեսզի ստանան Գադիհիմա աստվածուհու օրհնությունը։ Փառատոնը կայացել է՝ անտեսելով արգելքները։ Այսպես՝ 2015 թվականին Նեպալի եկեղեցական իշխանությունները հայտարարել էին, որ դադարեցնում են հնդկական բազմադարյա ծիսակատարության իրականացումը։ Սակայն, ինչպես պարզվում է, կենդանիների պաշտպանները վաղ էին սկսել տոնել իրենց հաղթանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել