Tert.am Life-ը գրում է.

Ռոզա Ֆիլբերգի նոր տեսահոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել են։ «Ես խանդում եմ» երգի տեսահոլովակում նա իր երկրպագուներին կներկայանալ նորովի՝ շիկահեր աղջկա կերպարով։

Ռոզան Tert.am Life-ին պատմել է նոր աշխատանքի ու իր ոճափոխության մասին։ 

Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը։ «Ավետի հետ առաջին համագործակցությունս է։  Հետաքրքիր, ռիթմիկ ստեղծագործություն է, որը պատմում է խանդի մասին։ Իմ վերջին երգերը հիմնականում ռիթմիկ են եղել։ Ռիթմիկ կամ դանդաղ ստեղծագործությամբ ներկայանալու հստակ նպատակ չենք ունեցել, ուղղակի ունեինք երաժշտություն, որի հիման վրա գրվեցին բառերը»,-ասաց երգչուհին։

Ռոզայի խոսքով՝ ստեղծագործությունը հետաքրքիր է․ «Լինելով ուրախ երգ՝ ինչ-որ բնական տխրություն ունի։ Կարծում եմ՝ բավականին զգացմունքային է ստացվել, Ավետն էլ հստակ պատկերացրել է՝ ինչի մասին եմ ուզում երգով պատմել։ Հուսամ՝ մարդկանց շատ դուր կգա։ Յուրաքանչյուր ոք, ով հարաբերություններ ունի կամ երբևէ ունեցել է, այս ստեղագործության մեջ իր հետ կապված ինչ-որ  բան կգտնի և կհասկանա՝ ինչի մասին եմ երգում,-ասաց երգչուհին և ծիծաղելով շարունակեց,- այո՛, ես էլ շատ խանդոտ եմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել