Tert.am-ը գրում է.

Ես չտեսա հավաքը հարկադրաբար դադարեցնելու որևէ իրավաչափ հիմք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժ կիրառելուն և ոստիկանության բաժին տանելուն:

«Ես պետք է ասեմ գրեթե նույն տեքստը, ինչն ասել եմ երկու տարի առաջ ապրիլ-մայիսյան դեպքերի համար: Ամեն ինչ շատ պարզ է. քանի դեռ հավաքը խաղաղ բնույթ ուներ, չկար որևէ իրավաչափ պատճառ այդ հավաքը դադարեցնելու համար, չկար նաև որևէ անհրաժեշտություն՝ անհամաչափ ուժ կիրառելու, բայց մենք երկուսն էլ տեսանք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ երիտասարդները ԿԳՄՍ նախարարության դիմաց էին, պահանջում էին հանդիպում և քննարկում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Նրանք փորձեցին ներս մտնել նախարարության շենք, սակայն ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց և հեռացրեց երիտասարդներին նախարարության տարածքից։ ՀՅԴ երիտասարդներից շատերին ոստիկանությունը տարավ նաև ոստիկանական բաժին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել