Panorama.am-ը գրում է.

«Տիկին Զոհրաբյան, Դուք նշում եք, որ 12 տարվա խորհրդարանականի փորձ ունեք, բայց Ձեր փորձառությունը չի՞ հուշում, որ պետք է պահեք ԱԺ կանոնակարգը»,- խորհրդարանում Նաիրա Զոհրաբյան-Ալեն Սիմոնյան բանավեճից հետո իր ելույթում ասաց  «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ ինքը շատ է ուզում Զոհրաբյանի ելույթների ժամանակ նրան տեղից արձագանքել, բայց չի անում. «Ես՝ անփորձս, փորձառուներիցդ ավելի լավ եմ պահում ԱԺ կանոնակարգը, ինչպես նաև՝ մեր խմբակցությունը»։

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի բորբոքված ելույթին՝ Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք չեն վախենում նրա այդ տոնից։

«Երբ ջղային տոնով ելույթներ եք ունենում, էդ Ձեր ջղայն տոնը մեր նյարդային բջիջներին թեթև խուտուտ ա տալիս, բայց ոչ ավելի: Կարող ա էս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում Ձեր ջղայն տոնից, տեղից ջղայն հոնքերով արտահայտություններից, մենք հանգիստ լսում ենք, իսկ հետո ամբիոնից հոդաբաշխ արտահայտում մեր մտքերը»,- նշեց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել