Panorama.am-ը գրում է.

Արցախում չպարզված հանգամանքներում սպանված զինծառայող՝ 1998թ. ծնված Արթուր Աջամյանի մայրը, հարազատները, համագյուղացիներն այս պահին Ազգային Ժողովի շենքի դիմաց են։ Նրանք իրենց հետ բերել են սև շրջանակի մեջ առնված Արթուրի լուսանկարը։

Նրանք պահանջում են հստակ պարզաբանել, թե ինչպես է եղել զինվորի սպանությունը։

«Ես խնդրում եմ, իմ երեխուն սպանողին ինձ տվեք, իմ վրեժը  լուծեմ։ Իմ երեխեն իմ խնամքի տակ է եղել։  Իմ երեխեն շատ խելոք է եղել, միշտ հարցրել եմ, հո՞ քեզ նեղացնող չկա, ասել է, չէ, մամա ջան, ամեն ինչ շատ լավ է, ինձ չեն ճնշում։ Մտեք Մասիսում հարցրեք, թե ոնց եմ իմ մինուճար երեխուն պահել»,-ասաց սպանված զինծառայողի մայրը՝  Գոհարը։

Նրա հորեղբայրը սպառնաց, եթե իրենց նորմալ պատասխան չտան, զինծառայողի դին բերելու են խորհրդարանի շենքի դիմաց։ Նրանք հայտարարեցին, եթե թուրքի գնդակից զինվորը սպանվեր, նրանք այստեղ չէին գա։

Զինծառայողների հետ հանդիպման իջած ԱԺ պատգամաոր Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, եթե եղել է սպանություն, ապա անձամբ է հետևելու, որ հանցագործությունն այլ որակավորում չստանա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել