Ադրբեջանի քաղաքացի, Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Մուստաֆաևան տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: 

Մուստաֆաևան նշել է, որ ինքը պատրաստվում է արտագաղթել Հայաստան՝ Ադրբեջանում արդարության բացակայության և անտանելի իրավիճակի պատճառով:

«Ոչ ոքից օգնություն չեմ ուզում, ես տեղեկացնում եմ, որ տոմս եմ գնել, և դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանը և կտեղափոխվեմ Հայաստան»,- ասել է Մուստաֆաևան:

Ադրբեջանուհին պատմել է, որ ինքը բազմիցս փորձել է դիմել Իլհամ Ալիևին, այդ թվում՝ Սումգայիթ նրա այցի ժամանակ, սակայն արդյունքում ոստիկանները ձերբակալել են նրան:

Մուստաֆաևան կոչ է արել իրեն դավաճան չանվանել, քանի որ ոչ թե «ինքն է դավաճանել երկիրը, այլ պաշտոնյաներն են իրեն դավաճանել»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ էթնիկ ադրբեջանցիները, այդ թվում Ադրբեջանի քաղաքացիներն առանց որևէ արգելքի կարող են մտնել ՀՀ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել