Ուսուցչուհու հետ կապված հերթական սեքս-սկանդալը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում։ 18-ամյա աշակերտը պատմել է, որ սեքսուալ հարաբերություններ մեջ է եղել 32-ամյա ամուսնացած ուսուցչուհու՝ Ֆիոնա Վիոտիի հետ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ նա Ֆիոնայի զոհը դարձած 5 աշակերտներից մեկն է։ Սակայն հետաքննությունն այդպես էլ չի կարողացել պարզել, թե ուսուցչուհին ում է ուղարկել ինտիմ լուսանկարները և տեսանյութերը, քանի որ մնացած 4 սիրեկանները որոշել են բողոք չներկայացնել։

Հետաքննությունը սկսվելուն պես Ֆիոնան աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել։ Քոլեջի հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննության ընթանալու ժամանակ ուսուցչուհին արդեն հեռացել էր աշխատանքից, այդ պատճառով նրա նկատմամբ ոչ մի կարգապահական տույժ չի կիրառվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել