Tert.am-ը գրում է.

Հեղափոխական իշխանությունը մեծ աջակցություն է վայելում նաև Սփյուռքում, բայց դժվար է ասել՝ ինչո՞ւ արձանագրվեց վերջին 14 տարում համահայկական հեռուստամարաթոնի ամենացածր արդյունքը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արամ Խաչատրյանը. «Մեր իշխանությունը դեռ նոր է, անձնական կապերն ամուր չեն, թերևս նաև դա է պատճառը: Կարծում եմ՝ կազմակերպչական խնդիր էր, ուրիշ ոչինչ»:

Ըստ պատգամավորի՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված քաղաքական որոշում չկա, քանի որ նախ պետք է լինի փորձագիտական գնահատական. նույն անորոշ վիճակն է նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում. «Ցանկացած որոշման դեպքում էլ դժգոհողներ լինելու են, բայց մեր իշխանությունը որևէ բանից չի վախենում: Ես վստահում եմ վարչապետին և համոզված եմ՝ ինչ էլ նա որոշի, պետք է նրան վստահել: Այս պահին մենք հստակ որոշումներ չունենք այդ հարցերում»:

Խաչատրյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետի գործողությունները կոռուպցիոն ռիսկ չեն պարունակում, քանի որ նա ոչ թե իր, այլ երևանցիների շահերից ելնելով է գործել. «Քաղաքապետն ասում է, որ եթե նույնիսկ Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն անի, իրենք սիրով կընդունեն, և ես դա նորմալ եմ համարում, դա համայնքի համար է: Ինչ վերաբերում է նախարարների աշխատավարձերին, դրանք գաղտնի ընթացակարգով չեն բարձրացվել: Պարգևավճար ստացող աշխատակիցներն էլ դրա կարիքն ունեն, և եթե կոռուպցիա լիներ, այդ պարգևավճարները չէին լինի: Մեր նախարարները, համոզված եմ, երբեք կաշառք չեն վերցնի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել