Անկախ նրանից, որ կրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, ու, օրինակ, ես կողմ եմ տեխնիկական բուհերում հայոց լեզվի դասավանդման նոր ձևաչափի ստեղծմանն ու ներդրմանը, որը ավելի շատ կլինի բանակցային, պայմանագրային ու մասնագիտական լեզվամտածողության դասընթաց, որը պետք է անցնի լուրջ մասնագիտական քննարկում ու նոր ներդրվի, կա մի անհերքելի փաստ. ԿԳՄՍԵՒՕՖ նախարարը տրանսգենդերի ընդունում է իր կաբինետում, իսկ իր հետ հանդիպման եկած բողոքող ուսանողներին ոչ միայն չի ընդունում, ոչ միայն չի իջնում հետները զրուցելու թեկուզ մուտքի մոտ, այլ մի գումարտակ ոստիկան է բերել տալիս, որպեսզի պաշտպանի իր «սլուժեբնի» մեքենա, կաբինետն ու 1.500.000 դրամ աշխատավարձ ստանալու իրավունքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/3236485263092783
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել