Դուգլաս Էնգելբարդ (Douglas Carl Engelbart) , համակարգչային նոր տարբերակի հեղինակներից մեկը հրաժեշտ տվեց իր կյանքին երեքշաբթի, Աթրթոնի (Կալիֆորնիա) իր տանը 88 տարեկան հասակում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դուգլասը աշխատել է որպես ռադիոհեռագրիչ,իսկ 1957 թվականին սկսել է աշխատել Սթենֆորդի հետազոտական համալսարանում,որտեղ սկսել է մտածել նոր գրաֆիկական դիզայնի և համակարգչային մկնիկի ստեղծման համար: 1970 թվականին նա ստացավ առաջին համակարգչային մկնիկի պատճեն,դա այն ժամանակ փայտից սարք էր երկու անիվներով և երեք կոճակներով:

douglasengelbart

Դուգլասի հայտնագործած մկնիկը իհարկե չստացավ մեծ տարածում,մինչև Apple Lisa-ի վաճառքի սկսելը 1983 թվականին:

SRI_Computer_Mouse

Դուգլաս Էնգելբարդը նշել է,որ «մկնիկ» բառի հեղինակը նա չէ: 1986 թվականին տված հարցազրույցում նա ասաց,որ ոչ ոք չի հիշում առաջին անվան հեղինակի անունը:

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը նշել է,որ Դուգլասի հայտնագործությունները տարածվում են դեռևս համակարգչային մկնիկի հայտնագործումից առաջ: ABC News-ին  Վոզնյակը  ասել է , որ Դուգլասը նրա համար աստված է,քանի որ բացի համակարգչային մկնիկ ստեղծելուց նա ստեղծել է տարբեր զարմանալի սարքեր:

The Mother of All Demos ներկայացումը՝ 9 սեպտեմբերի 1968 թվական: Այս ներկայացման ժամանակ Էնգելբարդը ներկայացրեց սեփական սարքերը:

Դուգլաս Էնգելբարդը 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին աշխատել է ARPANET-ում:  ARPANET – համակարգչային ցանց ,որը հանգեցրել է համացանցի ստեղծմանը: 1968 թվականին նա առաջիններից էր,ով ցույց տվեց տեսագրությունների աշխատանքը էկրանին:

GTY_doug_engelbart_tk_130703_16x9_992

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել