Բրիտանուհին ցուցադրել է անհաջող լիպոսակցիայի սարսափելի հետևանքները, ինչի պատճառով նա կարող էր զրկվել ոտքերից, հաղորդում է Mirror-ը:
Ջեյն Նասիմենտոն որոշել էր լիպոսակցիայի դիմել՝ լիպոդեմիա հիվանդության պատճառով, ինչից նրա ոտքերը խիստ հաստացել էին: Հիվանդությունը բուժելու փոխարեն, կինը նախ դադարել էր կարճ զգեստներ և նեղ տապատներ կրել, իսկ հետո որոշել էր ազատվել ճարպից:
Փորձառու վիրաբույժի մոտ վիրահատվելու համար 48-ամյա բրիտանուհին վճարել է 20.000 ֆունտ ստեռլինգ: Սակայն վիրահատությունից մի քանի ժամ անց կնոջ ինքնազգացողությունը վատացել է, իսկ հետո նրան անգիտակից վիճակում հայտնաբերել է դուստրը:
Պարզվել է, որ բրիտանուհին վարակվել է մահացու վարակով՝ նեկրոզացնող ֆասցիտով: Մինչ կինը գտնվել է անգիտակից վիճակում, որոշել են անդամահատել նրա ոտքերը, բայց բժիշկներին հաջողվել է կանգնեցնել վարակի տարածումը:
Երբ Նասիմետոն գիտակցության է եկել, տեսել է մաշկազերծված ոտքերը. նրա աջ ոտքին գրեթե մկան չկար, և բրիտանուհին կարող էր տեսնել ոսկորները: Կինը ստիպված էր մաշկի պատվաստման մի քանի վիրահատություններ տանել և նորից քայլել սովորել: