168.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն որեւիցե որոշակի ժամկետ չի սահմանում Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցության համար, բայց հաստատում է այդ հեռանկարը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նա Լոնդոնում, որտեղ անցկացվելու է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, ելույթ է ունեցել դիսկուսիոն համաժողովում: Հեռարձակումն իրականացրել է դաշինքի մամուլի ծառայությունը:

«ՆԱՏՕ-ն դեռ Բուխարեստի գագաթնաժողովում է որոշել, որ Ուկրաինան եւ Վրաստանը դառնալու են դաշինքի անդամներ: Այդ որոշումը մնում է: Միեւնույն ժամանակ մենք չենք սահմանում ստույգ ժամանակային շրջանակներ: Այժմ մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք այդ երկրներին օգնել՝ շարժվելու եվրատլանտյան ինտեգրացման ուղղութամբ»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով այն հարցին, թե Կիեւն ու Թբիլիսին երբ կարող են հրավեր ստանալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել