Galatv.am-ը գրում է.
Բոյինգ 777-ի վթարի վայրում սկսվել է ուժեղ հրդեհ: Ըստ օդային ծառայությունների, օդանավից պոկվել է հետնամասը եւ նա վայրեջք է կատարել կողքի վրա, որից հետո սկսվել է հրդեհ:
Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռից սկսել են տարհանել ուղեւորներին: Վիրավորներին ցուցաբերում են առաջին օգնություն:
Ըստ ուղեւորափոխադրողի, օդանավում եղել է 291 մարդ: Ըստ KTVU-ի, նախնական տվյալներով զոհվել են երկու մարդ, տուժել ավելի քան 60 ուղեւոր:
Հիշեցնենք, որ Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքի օդանավակայանում հարավկորեական ուղեւորատար «Բոյինգ 777» ինքնաթիռը վթարի է ենթարկվել:
Ինքնաթիռը ժամանել էր Սեուլից: Այս տեսակի ինքնաթիռում տեղավորվում է ավելի քան 400 մարդ:Թե ինչն է եղել վթարի կոնկրետ պատճառը, հայտնի չէ: Նշվում է միայն այն, որ ինքնաթիռը սկսել է վառվել՝ վայրէջքի ժամանակ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ