Այն, որ քրիստոնեության հենասյուներից է նաև այն միտքը, որ Հիսուս Քրիստոսը երբևէ ամուսնացած չի եղել, պարզ է յուրաքանչյուրիս, սակայն վերջերս գիտնականները որոշել են կասկածի տակ դնել գործող բոլոր համոզմունքներն ու անել անսպասելի հայտարարություն. Հիսուս Քրիստոսը ամուսնացած է եղել։ Սակայն այդ դեպքում ո՞վ էր նրա կինը։ 

Վերջերս գիտնականները նշում են, որ Մեռյալ ծովի քարանձավներից մեկում նրանք գտել են մի Աստվածաշունչ, որտեղ նշվում է, որ Հիսուսն ամուսնացած է եղել։ Հենց այս հայտնագործումն է, որ ստիպել է գիտնականներին խորապես ուսումնասիրել այս գրվածնքներն ու գալ այն եզրակացության, որ Հիսուսն ամուսնացած էր հենց Մարիամ Մագդաղենացու հետ։ Նրանք եկել են այս եզրակացության, երբ նորից կարդացել են Աստվածաշունչը ու անգամ տեսել են հատվածներ, երբ աշակերտներից մեկը խանդում է Հիսուսին, քանի որ վերջինս չափազանց բարեհաճ էր Մարիամ Մագդաղենացու հանդեպ ու նրան ավելի շատ էր սիրում, քան մյուսներին, նրան սիրում էր տարբերվող սիրով։ 

Ի՞նչ է մեզ հայտնի Մարիամ Մագդաղենացու մասին։ Նա մի կին էր, ով անբարո վարք ուներ, սակայն իր մեղքերը խոստովանելուց հետո Հիսուսը ներեց նրան ու թույլ տվեց դառնալ իր աշակերտը՝ ամբողջ կյանքում հետևելով իրեն։ Սակայն հետազոտողները հայտարարում են, որ այս կապի մեջ կարող է ավելին լինել, քան պարզապես հայացքներին հետևելը, և հնարավոր է, որ Հիսուսն այնքան է խղճացել կնոջը, որ կնության է առել նրան։ 

Հետաքրքրական է, որ կասկածներն ավելի են ամրապնդվում, երբ հետազոտողները կենտրոնանում են դա Վինչիի հայտնի կտավի՝ «Վերջին ընթրիքի» վրա, որտեղ Հիսուսից ոչ այնքան մեծ հեռավորության վրա կանգնած է իր աշակերտներից մեկը, որը, սակայն, առանց մորուքի է ու տարբերվում է իր կանացիությամբ։ Նրանք նշում են, որ այն իրարամերժ կարծիքը, թե հնարավոր է, որ կանգնած կինը հենց Մարիամ Մագդաղենացին է եղել, ավելի է հաստատում իրենց եզրակացությունները։ 

Այնուամենայնիվ, գիտնականները չեն համարձակվում հստակ հայտարարություններ անել այս հարցի շուրջ՝ նշելով, որ եթե հանկարծ այս տեսությունը հաստատվի, ապա քրիստոնեության՝ որպես կրոնի, ամբողջ հիմքը կարող ենք համարել խարխլված, ինչը կստիպի, որ քրիստոնյաներից շատերը վերանայեն իրենց հավատքն ու դրա մասին պատկերացումները կամ գան այն եզրակացության, որ Հիսուսը ևս ինչ-որ պահի ապրել է աշխարհիկ կյանքով։ 

Թեորիան հաստատել կամ ժխտել կարող են միայն Վատիկանից։ Գիտնականները վստահեցնում են, որ հենց Վատիկանի արխիվներում է պահպանվում Հիսուս Քրիստոսի մասին ամբողջ ճշմարտությունը, որը մեկընդմիշտ վերջ կդնի բոլոր հնարավոր կասկածներին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել