Դքսուհի Մեգան Մարքլը մնացել է առանց անձնական օգնականի: Բանն այն է, որ Սամանթա Քոենը, որը այդ պաշտոնում նշանակվել է հենց Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի կողմից, որոշել է հեռանալ։

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ նախկին դերասանուհու անձնական օգնականը չի կիսել դուքսերի պահվածքը: Եվ մասնավորապես` մասնավոր թռիչքները, որոնք զույգը հաճախ է կատարել վերջերս: Նրանց վերջին ուղևորությունը ցանցում անհամաձայնության բուռն պատճառ է առաջացրել. Մեգան Մարքլին և արքայազն Հարիին մեղադրում են շրջակա միջավայրը աղտոտելու մեջ՝ մասնավոր ինքնաթիռներով թռչելով։

Այժմ Սամանթան ստացավ նոր հեղինակավոր պաշտոն, որը կապված չէ թագավորական ընտանիքի հետ: Այժմ նա կաշխատի Cool Earth բարեգործական կազմակերպությունում, որը հենց զբաղվում է բնապահպանական հարցերով, մասնավորապես կապված ածխածնի արտանետումների նվազեցման հետ:

Հարկ է նշել, որ Սամանթա Քոենը հինգերորդ օգնականն է նրանց թվում, ովքեր հեռացել և չեն ցանկացել ծառայել Մեգան Մարքլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել