Մարդիկ կարող են նայել նույն լուսանկարին և տարբեր պատկերներ տեսնել։ Սա հետևանք է այն բանի, որ մարդկանցից յուրաքանչյուրը մտածողության յուրահատուկ ձև ունի։ Եթե ներքին անհանգստություն է առկա, ամենայն հավանականությամբ, լուսանկարում կնկատեք բացասական պատկերներ, և հակառակը։ Նայեք լուսանկարին, ֆիքսեք, թե ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում, և կիմանաք, թե ինչ է վկայում դա ներքին վիճակի մասին։
Եթե առաջինը սարեր եք տեսնում, նշանակում է՝ շատ եք ցանկանում ներդաշնակություն գտնել։ Երազում եք առանձնանալ հարմարավետ վայրում, թուլանալ, հաճույք ստանալ բնության բույրերից։ Ձեզ հանգիստ է հարկավոր՝ ուժերը վերագտնելու և կրկին նպատակին ձգտելու համար։
Եթե կոկորդիլոս եք տեսնում, նշանակում է՝ անհանգստություն և վախ եք զգում։ Ձեզ թվում է, թե ինչ-որ բան է սպառնում ձեզ։ Աշխատեք վտանգներ չհորինել։ Հաճախ դրանք ձեր երևակայության արդյունքն են, իսկ կյանքում ամեն ինչ հրաշալի է։
Եթե նավակի մեջ մարդկանց եք տեսնում, նշանակում է՝ հոգում հանգիստ է։ Ցանկանում եք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ և անում եք ամեն ինչ այդ նպատակի համար։ Ավելի գոհ կլինեք, եթե հնարավորություն ունենաք հանգստյան օրերն անցկացնելու ընտանիքի և մտերիմների շրջապատում։