Կան արտահայտություններ, որոնցից բառացիորեն մանկության հոտ է գալիս։ Խոսքեր, որոնք մենք միլիոն անգամ լսել ենք մեր ծնողներից։

Այսօր, խոստովանենք, մենք կարոտում ենք այս խոսքերը և այն անհոգ ժամանակները։

Եկեք միասին վերհիշենք հենց այդ խոսքերը և մի քանի րոպեով կրկին մանկություն վերադառնանք։

Տանը կխոսենք…

Ես ո՞ւմ հետ եմ խոսում…

Չես ուզում, կուզես …

Կմեծանաս, կհասկանաս…

Եթե որոշել եք իրար սպանել, փողոց դուրս եկեք, ես հատակը սրբել եմ…

Բերանդ լիքը մի խոսիր…

Իսկ կախարդական խոսքն ո՞վ պետք է ասի…

Գլխարկդ դի՛ր…

Որովհետև ես այդպես եմ ասել…

Որ բոլորը գլուխները պատին տան, դո՞ւ էլ ես տալու…

Մինչև լրիվ չուտես, ոչ մի տեղ չես գնա…

Ես ո՞ւմ հետ եմ խոսում…

Դու ինչ է, տուն չունե՞ս…

Բոլոր հիվանդություններն այդ քո համակարգչից են…

Դու մեզ համար միշտ փոքրիկ կմնաս…

Այ քո տարիքում ես…

Չսովորես՝ կգնաս, հավաքարար կդառնաս…

Մեկին տասը պատասխան ես տալիս…

Փոխանակ ապագայիդ մասին մտածես, խաղալիքներով ես խաղում…

Մի հորանջիր, բերանդ ճանճ կմտնի…

Բոլորիս հիշողության մեջ էլ կան հատուկ արտահայտություններ, որոնք մանկության տարիներին ասել են մեր ծնողները։ Հետաքրքիր է, թե ինչպես են այդ պարզ արտահայտությունները մեխվում մեր հիշողության մեջ, ինչը, սակայն, զարմանալի չէ, չէ՞ որ դրանք կապված են ամենաթանկագինի՝ ընտանիքի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել