Երգչուհի Մայլի Սայրուսի և նրա նոր ընկերոջ՝ Քոդի Սիմփսոնի, հարաբերությունները շարունակում են թափ հավաքել: Երիտասարդը աջակցել է Մայլի Սայրուսին ձայնալարերի վիրահատությունից հետո վերականգնման ժամանակ, երբ աղջկան արգելել էին բեմ բարձրանալ և նույնիսկ խոսել, գրում է U.S. Magazine-ը:
Նշվում է, որ Քոդի Սիմփսոնը Գոհաբանության օրը տոնել է իր սիրելիի ընտանիքի շրջապատում, որտեղ սեղանի շուրջ հավաքվել են երգչուհու բոլոր մտերիմները, այդ թվում՝ քույրն ու եղբայրը:
Բացի համատեղ ընտանեկան տոնակատարություններից, Մայլի Սայրուսը և Քոդի Սիմփսոնը միասին են նշել նաև երգչուհու ծննդյան տարեդարձը՝ Նեշվիլի ռեստորաններից մեկում: Երիտասարդը Instagram-ում գրառում է արել. «Շնորհակալ եմ, փոքրիկ, որ դու կաս», մակագրել է Քոդին այդ օրն արված լուսանկարը:
Զույգը միանգամից հաստատել է իրենց սիրավեպը՝ չթաքնվելով մամուլից, երբ Մայլի Սայրուսը սոցցանցերում տեղադրել է նոր ընկերոջ լուսանկարը՝ նշելով, որ 22-ամյա ավստրալացիներն իր տղամարդու տեսակն են: Երիտասարդների միջև հինգ տարվա տարիքային տարբերություն կա, բայց նրանք միմյանց այնքան վաղուց են ճանաչում, որ դա չի խանգարում նրանց հարաբերություններին: