Օրենք չիմանալը դեռևս չի ազատում մարդուն պատասխանատվությունից:Քաղաքապետը քաղաքական պաշտոն է և ճիշտ կլիներ ,որ կարգին Հայկոն աշխատեր իր իրավական գիտելիքների վրա: Ուզում եմ ձեզ պատմեմ այսօրվա քաղաքապետարանում կատարվող կոռուպցիոն սկանդալների մասին: Եվ այսպես քաղաքապետը ունի տեղակալ ֆինանսական գծով`Հայկ Սարգսյան,ով նախկինում եղել է Օրինաց Երկիր կուսակցությունից և ասում են ղեկավարել է երիտ. թևը: Հեղափոխության վերջին օրերին նա շատ արագ կողմնորոշվել է և գրանցվել ՔՊ: Ուրեմն ամբողջ քաղաքի բյուջեն շուրջ 100 միլիարդ տնօրինում է հենց այս մարդը և տնօրինում է բառի բուն իմաստով:Օրենքով նրա վրա դրված է գնումների գործընթացի վերահսկողությունը , վաճառքի և աճուրդների վերահսկողությունը ,իսկ արդեն ոչ օֆիցիալ շին.թույլտվությունը:Գնումների և վաճառքների գործընթացը ըստ օդում կախված լուրերի Հայկը միմիայն անում է իր սենյակում և միայն ինքն է որոշում թե ,որ ընկերությունը հաղթեց և կամ ում են վաճառում գույքը: Հիմա խոսենք շին. թույլտվություններից: Ըստ քաղաքապետարանի կայքի այդ հարցով զբաղվում է Աղաբեկյան Արթուրը ,որը էլի ըստ օդում կախված լուրերի աշխատում է Մեսչյանի քարտուղարուհու օգնական`միայն թուղթ է տանում բերում:Օրենքով շին. թույլտվությունների վերջնական որոշումը պետք է տան Աղաբեկյանը և Մեսչյանը ,սակայն պարզվում է ,որ տալիս է Հայկը Սարգսյան:Այ էստեղ սկսվում է ամենահետաքրքիր պահը`ի՞նչի դիմաց են տալիս թույլտվությունները: Օդում կախված լուրեր կան ,որ քաղաքապետարանում մի նախադասություն է շրջանառվում« ինչքան կարանք քերենք `տներ,մեքենաներ ու գույք»:Այստեղ քաղաքապետարանը կոռուպցիոն համաձայնության է գալիս գործարարի հետ :Գործում է 3 տարբերակ: Տարբերակ առաջին - կառուցվող շենքի ընդհանուր մակերեսի 4-5% ի չափով `օրինակ Խաչատրյան Գագիկին պատկանող շինությունը ,որը գտնվում է Տերյան 5 հասցեում ,հինգ հարկ ավել թույլ տալու համար ,պահանջել են շուրջ 1,5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների կայանատեղի ,որը կառուցվում է Աէրացիա,Շիրակի 88/1 հասցեում:Տարբերակ 2- շին. թույլ տվության համար կամազներ,օրինակ Սամվել Ալեքսանյանի դեպքը,որի դեպքում օրինականացվել է ինքնակամ շինությունը :Տարբերակ 3 - շին. թույլտվության դիմաց ձյուն հավաքող, աղ ցանող մեքենաներ`Արսենյանների դեպքը:Ստացվում է կամավոր պարտադիր սկզբունքով քաղաքապետարանը կոռուպցիոն սխեմա է մշակել: Բայց ամենաուշագրավը նա է ,որ Հայկ Սարգսյանը կարգին Հայկոյին ներկայացնելով Գրանդ Հոլդինգի նվերը`այգին, ներկայացրել է որ օրինական ճանապարհ է,սակայն չի ասել որ նվիրատվությունների մասին որոշումները պետք է արվի ավագանու նիստով:Սույն թվականի նոյեմբերի 26 - ի ավագանու նիստի ժամանակ այս ամենի մասին աղմուկ է բարձրացրել Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամները:Եվ ստի ձնագնդին սկսել է մեծանալ: Հիմա ասեմ `թե ի՞նչպես և ի՞նչու այս ամենը սկսվեց բարձրաձայնվել: Ուրեմն Հայկոյի օգնությամբ ոմն Գրիգորյանը ստեղծել է աղբի հետ կապված ընկերություն` «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ը: Վերջերս այդ Գրիգորյանը մտածված արհեստականորեն ստեղծել է լարված մթնոլորտ ,որի արդյունքում համաձայն իրենց դիմումների ազատվել են աշխատանքից այդ կառույցի հաշվապահը,գնումների համակարգողը և աղբահանության համակարգող ոմն` Աշոտը:Կարծում եմ ,որ նեղացած աշխատակիցների կողմիցել եղել է ինֆորմացիայի արտահոսք,քանի որ նրանք հստակ իմացել են ,որ գնումներով ձեռք է բերվել շուրջ 32 մեքենա,բայց փաստացի աշխատել է շուրջ 54 մեքենա:Քաղաքապետի արձակուրդի ընթացքում հենց այդ Գրիգորյանը կոմունալ վարչության պետը`Խաչիկյան Արարատի և Սարգսյան Հայկի հետ գալիս են ընդհանուր համաձայնության մաքսիմալ « քերեն» :Քաղաքապետի արձակուրդի ժամանակ մի քանի օր փոխարինել է առաջին տեղակալը, հետո ինչ ինչ պատճառներով գնացել է արձակուրդ և այս երեքը սկսել են « քերել»:Հիմա անդրադառնանք քաղաքապետի այն կոչին ,որ մարդիկ գալիս են ու շատ արագ շին .թույլտվություն են ստանում: Կամ,որ Մեսչյանը ասում էր ,որ քաղաքում երկնաքերեր չեն լինելու:Ոչ այսօր հավասարություն չկա ,եթե չկա նվեր ,ապա մարդիկ տարեսկզբից մինչ այսօր սպասում են,եթե կա նվեր`կարող են 22 հարկ կառուցել: Սա է այսօրվա իրականությունը: Այսօրվա համար այսքանը `հաջորդիվ կխոսենք գնումներից,կոմունալ վարչության հետաքրքիր գործերից:Ավելացնեմ,որ Երևանը մենք ենք,իսկ դուք պարտավորեք յուրաքանչյուր երևանցու հաշվետվություն տալ և ստեղծել հավասար պայմաններ:Սա ձեր որդեգրած քաղաքականությունն է:տկա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: