Շատ աղջիկներ հպարտանում են իրենց մազերով և կարծում են, որ իրենք շատ բախտավոր են, քանի որ գեղեցիկ և փարթամ մազեր ունեն։ Ջեսիկան մի քանի անգամ կորցրել է իր մազերը և ծաղրանքի է ենթարկվել ընկերների կողմից, սակայն կարողացել է հաղթահարել այդ դժվարությունները։


Ջեսիկա Մեյ Հարնետը երեք անգամ ամբողջովին մազաթափվել է։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ նա երեք տարեկան էր։ Այդ ժամանակ բժիշկներն ասացին, որ ամեն ինչի մեղավորը սթրեսն է։
Այնուհետև նույնը տեղի ունեցավ նաև 7 տարեկանում, սակայն Ջեսիկան շատ փոքր էր կեղծամ կրելու համար։ Իսկ ահա 12 տարեկանում ամեն ինչ ավելի բարդացավ. նա գնաց միջնակարգ դպրոց։ Երկու շաբաթվա ընթացքում նա կորցրեց իր մազերի 80%-ը։ Երեխաները վիրավորում էին նրան և խլում կեղծամը։


Դրանից հետո տարբեր միջոցների օգնությամբ նրան հաջողվեց վերականգնել մազերի փարթամությունը։ Բացի այդ՝ կես տարին մեկ անգամ նա ընդունում է C, D, B13 վիտամիններ, որպեսզի ավելի ամրացնի մազերը։
Իսկ վերջերս նա որոշել է մասնակցել Miss Swimsuit British Isles գեղեցկության մրցույթին, որպեսզի մարդկանց մեջ մեծացնի իր հիվանդության մասին տեղեկացվածության աստիճանը։ Ապագայում նա նախատեսում է նաև մասնակցել «Միսս Անգլիա» մրցույթին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել