Tert.am-ը գրում է.

ՌԴ Անդրբայկալյան երկրամասում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Երկրամասի կառավարությունում հաստատել են 19 մարդու մահվան փաստը։ Եվս 21-ը տարբեր վնասվածքներ է ստացել, հայտնում են տարածաշրջանի իշխանությունները։

Դեպքի վայր է մեկնել երկու ուղղաթիռ՝ բժիշկների բրիգադներով։ ԱԻՆ-ի տեղեկատվության համաձայն՝ տուժած ուղևորները տեղափոխվել են Ներչինսկ և Սրետենսկ քաղաքների կենտրոնական շրջանային հիվանդանոցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել