168.am-ը գրում է․

Խոսքը չորս գլխավոր անվանակարգերի մասին է՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի»:

Կինոքննադատները, հայտնի ռեսուրսները, լրատվականներն արդեն սկսել են քննարկել 2020 թվականի «Օսկարի» հիմնական հավակնորդներին։ Gold Derby հարթակում հրապարկվել են 4 հիմնական անվանակարգերի հիմնական հավակնորդների անունները։

«Լավագույն ֆիլմ»

Ըստ մասնագետների, լավագույն ֆիլմը պետք է լինի Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման, որը հասանելի է Netflix-ում նոյեմբերի 27-ից: Քվենտին Տարանտինոն մի փոքր ավելի քիչ հնարավորություն ունի հաղթելու «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմով: Երրորդ ֆիլմը Սքարլեթ Յոհանսոնի և Ադամ Դրայվերի մասնակցությամբ «Ամուսնության պատմությունը» ֆիլմն է:

Կորեական թրիլերը՝ «Պարազիտները», և Սեմ Մենդեսի «1917» ռազմական դրաման նույնպես ունեն որոշակի հնարավորություններ: «Ջոկերը» այս ցուցակում զբաղեցնում է միայն իններորդ տեղը:

«Լավագույն ռեժիսոր»

Ռեժիսորների ցանկը բավականին տրամաբանական է՝ Մարտին Սկորսեզե, Քվենտին Տարանտինո, Պոն Ջուն-հո («Պարազիտներ»), Սեմ Մենդեշ և Նոա Բաումբակ («Ամուսնության պատմություն»):

«Լավագույն դերասանուհի»

Լավագույն դերասանուհիների անվանակարգում Ռենե Զելվերգերը «Ջուդի» ֆիլմի համար, Սքարլեթ Յոհանսոնը «Ամուսնության պատմություն» ֆիլմում և Շարլիզ Թերոնը «Սկանդալ» ֆիլմում հաղթելու համար առավելագույն շանսերն ունեն: Հավակնորդների թվում են նաև Սըրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Աքվաֆինան («Հրաժեշտ») և Սինթիա Էրիվոն («Հարրիետ»):

«Լավագույն դերասան»

Լավագույն դերասանի գլխավոր հավակնորդը Հոաքին Ֆենիքսն է («Ջոկեր»): Նրա հետ կմրցեն Ադամ Դրայվերը («Ամուսնության պատմությունը») և Ռոբերտ դե Նիրոն («Իռլանդացին»): Ավելի քիչ շանսեր ունեն Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո Դի Կապրիոն («Մեկ անգամ Հոլիվուդում») և Էդդի Մերֆին («Իմ անունն է Դոլեմայթ»):

«Օսկարի» պաշտոնական հավակնորդները հայտնի կդառնան 2020 թվականի հունվարի 13-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել