Երկու ծննդաբերությունների միջև կարճ ժամանակային տարբերությունը վտանգավոր է:
Այն մեծացնում է աուտիզմի զարգացման հնարավորությունը 150%-ով, եթե երկրորդ երեխան բեղմնավորվել է առաջինից հետո 12 ամիսների ընթացքում, գրում է The Telegraph-ը:
Ամենաապահով դադարը 2-5 տարին է:
Սակայն 5 տարուց հետո աուտիզմի հնարավորությունը կրկին աճում է 30%-ով, իսկ տասը տարի անց՝ 40%-ով, ասվում է Կոլումբիայի համալսարանի կատարած ուսումնասիրության մեջ:
Գիտնականները դեռ չգիտեն՝ արդյոք ժամանակահատվա՞ծն է ազդում աուտիզմի զարգացման վրա, թե՞ այլ ֆակտորներ գոյություն ունեն:
Մասնագետներն այդ եզրակացությանը եկել են Ֆինլանդիայում 1987-2005 թթ. ծնված 7000 երեխաների հետազոտությունների արդյունքներով: Երեխաների մոտավորապես մեկ երրորդի մոտ աուտիզմ է ախտորոշվել: Եվ որքան կարճ է եղել երկու երեխաների միջև տարիքային տարբերությունը, այնքան մեծ է եղել աուտիզմի զարգացման հավանականությունը: