Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում արջը փորձել է մեքենա գողանալ։ Այդ մասին տեսանյութ է հրապարակել  «HuffPost»-ը։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է կենդանին մոտենում մեքենային և բացում դուռը, ապա  մտնում է մեքենան և փակում դուռը։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել ամերիկյան մի ընտանիքի տան բակում։ Տան անդամներից մեկը, տեսնելով կատարվածը, դուրս է եկել և բացել մեքենայի դուռը, որպեսզի արջը դուրս գա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել