«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները, որոշակի գումար վճարելով ազատվում էին քրեական պատասխանատվությունից:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նրանք առաջարկում են, որ օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվեն ոչ միայն մինչեւ 2017-թվականը 27 տարին լրացածները, այլ նաեւ այն չծառայածները, որոնց 27 տարին լրացել է մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը: Բայց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անկախ այն հանգամանքից, որ արդեն նման նախագիծ կրկին դրված է շրջանառության մեջ, Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տալու»:

Այսինքն՝ ծառայության չներկայանալով՝ մինչեւ քրեական պատասխանատվության ժամկետը (32 տարին) լրանալը Հայաստան գալու դեպքում մինչեւ 3 տարի քրեական պատասխանատվություն է նախատեսվում: Այս օրենքի ժամկետը նախկինում, հիշեցնենք, մի քանի անգամ երկարացվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել