Սովորական կերակրի ոդան կարելի է օգտագործել անհավանական 15 եղանակով, որի մասին դուք անգամ չեք մտածել։
1. Ուժասպառ անող մարզումից հետո մկաններում ցավը հանելու համար կարող եք սոդայով լոգանք ընդունել:
2. Սոդայով վաննաները կօգնեն եղունգներից հեռացնել կեղտն ու սունկը:
3. Տհաճ հոտերից ազատվելու համար 1 լիտր տաք ջրի մեջ ավելացրեք 2 ճաշի գդալ սոդա և 1 ճաշի գդալ անանուխ: Այդ վաննայի մեջ ոտքերն ու ձեռքերը պահեք 20 րոպե: Կամ էլ մի փոքր սոդա քսեք ատամի խոզանակի վրա և դրանով մաքրեք մատները:
4. Շնչառությունը թարմացնելու համար բերանը ողողեք ջրով ու սոդայով:
5. Ցավը թուլացնելու համար մի փոքր սոդա են քսում մեղուների և միջատների կծած տեղին:
6. Եթե ամանը սոդայի լուծույթով դնեք սառնարանում, այն կներծծի բոլոր տհաճ հոտերը:
7. Խմորիչը կարելի է փոխարինել սոդայի ու սպիրտի խառնուրդով:
8. Երբեմն հազի դեպքում սոդայով ինհալացիա անել են խորհուրդ տալիս:
9. Եթե թանկարժեք մետաղյա զարդերը կորցրել են փայլը, դրանց վրա տաք ջուր լցրեք, որի մեջ լցված է 1 թեյի գդալ սոդա: 10-15 րոպե անց լվացեք սառը ջրով:
10. Այրոցի դեմ լավագույն միջոցներից մեկը սոդայով կաթն է:
11. Բաժակները փայլ ձեռք կբերեն, եթե դրանք լվանաք ջրով, որի մեջ սոդա կա ավելացված:
12. Լոբին և մյուս լոբազգիներն արագ պատրաստելու համար կաթսայի մեջ 1 լիտր ջուր և 1 թեյի գդալ սոդա լցրեք:
13. Ձեռքերին կոշտուկներից ազատվելու գործում կօգնեն սոդայով վաննաները: 1 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ սոդա: Վաննաներ ձեռքերի համար պետք է անել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ:
- 14. Սոդան օգտագործում են նաև լվացքի հեղուկի ազդեցությունը մեծացնելու համար:
- 15․ Մեղմում է այրվածքի ցավը։ Արևային այրվածքների դեպքում սոդայով լուծույթը կօգնի մեղմել ցավը: Պարզապես հարկավոր է լոգանքի ջրին ավելացնել ½ բաժակ սոդա:
- 16․ Օգնում է այրոցի և ստամոքսի հետ կապված այլ խնդիրների դեպքում
- 17․ Բարելավում է շամպունի ազդեցությունը։ Շամպուններին կարելի է մի փոքր սոդա ավելացնել՝ էլ ավելի լավ արդյունք ստանալու համար: Այս դեպքում վարսերն ավելի առողջ ու փայլուն կլինեն: