Սոդայի օգտագործման 15 եղանակ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ


18:45 , 29 նոյեմբեր, 2019

Սովորական կերակրի ոդան կարելի է օգտագործել անհավանական 15 եղանակով, որի մասին դուք անգամ չեք մտածել։ 

1. Ուժասպառ անող մարզումից հետո մկաններում ցավը հանելու համար կարող եք սոդայով լոգանք ընդունել:

2. Սոդայով վաննաները կօգնեն եղունգներից հեռացնել կեղտն ու սունկը:

3. Տհաճ հոտերից ազատվելու համար 1 լիտր տաք ջրի մեջ ավելացրեք 2 ճաշի գդալ սոդա և 1 ճաշի գդալ անանուխ: Այդ վաննայի մեջ ոտքերն ու ձեռքերը պահեք 20 րոպե: Կամ էլ մի փոքր սոդա քսեք ատամի խոզանակի վրա և դրանով մաքրեք մատները:

4. Շնչառությունը թարմացնելու համար բերանը ողողեք ջրով ու սոդայով:

5. Ցավը թուլացնելու համար մի փոքր սոդա են քսում մեղուների և միջատների կծած տեղին:

6. Եթե ամանը սոդայի լուծույթով դնեք սառնարանում, այն կներծծի բոլոր տհաճ հոտերը:

7. Խմորիչը կարելի է փոխարինել սոդայի ու սպիրտի խառնուրդով: 

8. Երբեմն հազի դեպքում սոդայով ինհալացիա անել են խորհուրդ տալիս:

9. Եթե թանկարժեք մետաղյա զարդերը կորցրել են փայլը, դրանց վրա տաք ջուր լցրեք, որի մեջ լցված է 1 թեյի գդալ սոդա: 10-15 րոպե անց լվացեք սառը ջրով:

10. Այրոցի դեմ լավագույն միջոցներից մեկը սոդայով կաթն է:

11. Բաժակները փայլ ձեռք կբերեն, եթե դրանք լվանաք ջրով, որի մեջ սոդա կա ավելացված:

12. Լոբին և մյուս լոբազգիներն արագ պատրաստելու համար կաթսայի մեջ 1 լիտր ջուր և 1 թեյի գդալ սոդա լցրեք:

13. Ձեռքերին կոշտուկներից ազատվելու գործում կօգնեն սոդայով վաննաները: 1 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ սոդա: Վաննաներ ձեռքերի համար պետք է անել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ: