Անգլիայի Էսեքս կոմսությունում գտնվող Բաքհերսթ Հիլլ քաղաքում Միթսի անունով շունը զբոսանքի ժամանակ բարձրացել է աղվեսի բուն և երեք օր անցկացրել գետնի տակ՝ գրում է Daily Mail-ը:

Շան սեփականատերը՝ 49-ամյա Ալան Ուիթթոնը, նրա հետ դուրս է եկել զբոսանքի: Անտառում Միթսին վախեցել է մեծ ցեղատեսակի շնից և փախել: Կենդանու տերը ամբողջ օրը փնտրել է նրան։

Նա շարունակել է որոնումը հաջորդ օրը: Ուիթթոնը նաև այն տարածքում, որտեղ անհետացել էր իր շունը, համապատասխան հայտարարություններ է փակցրել։

Երեք օր անց մի կին Ուիթթոնին զանգահարել և ասել է, որ երբ նա քայլում էր իր շների հետ, նրանք ինչ-որ բան են հոտոտել աղվեսի բնում: Ուիթթոնն անմիջապես հասել է այդ վայր։

Տղամարդը իր հետ բերել է Միթսիի սիրելի խաղալիքները: Նա սկսել է սեղմել նրանց վրա, և շուտով թույլ շարժ է նկատել գետնի տակ:

Գետնի տակ մոլորված շունը փրկվել է մի քանի ժամ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել