Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։


Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Երևանում այն նշվում է մեծ ոգևորությամբ: Այս տարի Վարդավառը նշվում է վաղը՝ հուլիսի 7-ին, իսկ հաջորդ տարի՝ 2014 թվականին, հուլիսի 27-ին:

Պատկեր:Вардавар1.jpg

Պատկեր:Вардавар2.jpg

Պատկեր:Вардавар3.jpg

Պատկեր:Вардавар3.jpg

Պատկեր:Вардавар8.jpg

Պատկեր:Вардавар.jpg

Պատկեր:Вардавар6.jpg

Պատկեր:Вардавар7.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել