Operativ.am-ը գրում է․

Այսօր՝ նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացնում է ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո:

Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

Նշենք որ հեռուստամարաթոնի ընթացքում հարցազրույց տվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Իսկ գումարային խոշոր նվիրաբերությամբ աչքի ընկավ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ նվիրաբերելով 200 հազար դոլար գումար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել