Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել