Գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդիկ սարսափելի երազներ տեսնում, հաղորդում է kp.ru կայքը։

Ժնևի համալսարանի նյարդաֆիզիոլոգները հայտարարել են, որ վատ երազները մարդուն օգնում են «մարզել» նյարդային համակարգը, ինչի արդյունքում այն ավելի պատրաստ է լինում իրական կյանքում հնարավոր սթրեսային իրավիճակներին արձագանքին:

https://avatars.mds.yandex.net/get-zen_doc/52716/pub_5cf8ebce7e0d5200ae510e08_5cf8ebe7babd4000b092a7bc/scale_1200

Հաղորդվում է, որ բժիշկները հետազոտել են 18 կամավորների և պարզել են, որ քնի ժամանակ վախի զգացողության համար պատասխանատու են գլխուղեղի կեղևի առաջնային գոտին և Ռեյլի կղզյակը, որն ազդում է նաև զգացմունքների գնահատման վրա արթնանալիս և պարբերաբար ակտիվանում է վախի զգացումի դեպքում: Ուղեղի այս հատվածներն են արձագանքում սպառնալիքներին նաև արթուն ժամանակ:

Ավելի ուշ, երբ կամավորներին սարսափելի միջադեպերի տեսանյութ են ցուցադրել, նրանք, ովքեր հաճախ էին մղձավանջային երազներ տեսնում, վախի և խուճապի ավելի ցածր մակարդակ են ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել