168.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ որոշեց մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը՝ քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին, որով պետք է ՍԴ-ն կարծիք հայտներ ԱԱԾ քննչական դեպարտամենտի սահմանադրականության հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ միջնորդությունը Սանասարյանի պաշտպանը ներկայացրել էր նախորդ դատական նիստին: Ինեսսա Պետրոսյանի միջնորդության համաձայն՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ այն իրականացվում է ոչ թե օրենքի, այլ վարչապետի որոշման համաձայն:

Դատախազությունը, ի պատասխան այս միջնորդության, հայտնել էր, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:

Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ են արձակվել:

Դատական նիստը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել