Panorama.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում  վերահաստատեց, որ փետրվարին ձևավորվող աշխատանքային խումբը քննարկելու է նաև սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր:

«Ես կարծում եմ, որ աշխատանքային խումբ կձևավորվի, և գործընթացը կլինի հնարավորինս ներառական՝ ներգրավելով ոչ միայն նախարարությունից, կառավարությունից անձանց, այլև խորհրդարանից, այդ թվում՝ ընդդիմությունից: Այնպես որ, կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը հնարավորություն կունենա իր դիտարկումները, առաջարկները ներկայացնելու այդ աշխատանքային ձևաչափում: Իհարկե, մենք ևս մեր առաջարկները կներկայացնենք»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Անդրադառնալով ՍԴ անդամներին վաղաժամ թոշակ նշանակելու նախագծին՝ խմբակցության ղեկավարը նշեց՝ նպատակը, որը դրվել է այդ նախագծի հիմքում,  ոչ թե վստահության ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկել այդ վստահությունը վերականգնելու և ինչ-որ կերպ առողջացման գործընթացին նպաստելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել