Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախշուն աչոնին պետք է հուշել, որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ՝ բացառելու անվտանգ օդային ուղևորափոխադրումը գռդոնի վերածած, կասկածելի նյութատեխնիկական հնարավորությունների տիրապետող, ռեսուրսները սպառած մեկ-երկու ինքնաթիռ ունեցող ընկերությունների աշխատանքը ՀՀ ավիացիոն շուկայում, թե չէ արդեն վերջին ամիսների ընթացքում հիշյալ ընկերության մի շարք հարկադիր վայրէջքները մի օր էլ կարող են հանգեցնել ոչ happy end-ի, ցավալի կորուստների, անդառնալի կորուստների...

Հայաստանը պարտավոր է և պետք է ունենա պետական մասնակցությամբ ազգային փոխադրող, և դեմագոգիա են բոլոր այն պնդումները, որ կան շատ ավելի հարուստ ու մեծ երկրներ, որոնք չունեն պետական մասնակցությամբ կամ ամբողջովին պետական ընկերություններ, և հետևաբար, Հայաստանը ևս կարող է իրեն թույլ տալ չունենալու ազգային փոխադրող: Մենք ունենք ոլորտում ավանդույթներ ու դեռևս պահպանում ենք համապատասխան մարդկային ռեսուրսները գործը սկսելու համար: Աչոնը հիշյալ մարդկային ռեսուրսների մեջ ներառված չէ:

#Պետությունը կարող է լինել արդյունավետ կառավարիչ#

Կից նյութն այստեղ՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Դոնի Ռոստովում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով, ուղևորներին Մոսկվա է տեղափոխում մեկ այլ ինքնաթիռ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել